▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը երդմնակալությանը մասնակցող բարձրաստիճան հյուրերին թվարկելիս չի հիշատակել Փաշինյանին

Այսօր՝ հունիսի 3-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երդմնակալության արարողությանը մասնակցող պետությունների և կառավարությունների ղեկավարներին թվարկելիս չի դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նախագահական համալիրից ՏԱՍՍ-ի թղթակցի փոխանցմամբ՝ Էրդողանը երախտագիտության խոսքեր է ասել և ողջունել մի շարք երկրների նախագահներին ու կառավարությունների ղեկավարներին, մասնավորապես՝ Ադրբեջանի, Բուլղարիայի, Վենեսուելայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Պակիստանի և Ուզբեկստանի նախագահներին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, աֆրիկյան մի շարք երկրների ղեկավարներին։ Այդ պահին Թուրքիայի TRT հեռուստաընկերությունը ցույց է տվել հյուրերին, և կադրում հայտնվել է Փաշինյանը։

Էրդողանի կինը և օգնականները, ըստ երևույթին, հուշել են, որ նա մոռացել է ինչ-որ մեկին շնորհակալություն հայտնել։ Դրանից հետո նա դիմել է որոշ քաղաքական գործիչների, ինչպես նաեւ նախագահի նախկին թեկնածու Սինան Օգանին։ Սակայն Փաշինյանին այդպես էլ չի դիմել։

Էրդողանը նշել է, որ «բոլոր հյուրերին թվարկելու համար բավական ժամանակ չի լինի, և մենք ստիպված կլինի նորից ելույթ ունենալ»։ «Մեզ մի փոքր սեղմում է ժամանակը, մենք բոլորս հնարավորություն կունենանք ավելի ուշ խոսելու գալա ընթրիքի ժամանակ», - ասել է նա:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին