▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը հայտարարել է, թե «2025 թվականին Ռուսաստանը կլքի Ղարաբաղը»

ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին, հաղորդում է  «Բաղրամյան–26» տելեգրամյան ալիքը։

Թուրքիայի նախագահը նշել է, թե «համաձայնագրի համաձայն՝ ռուս խաղաղապահները ԼՂ-ում նախատեսված վայրերում կմնան մինչև 2025 թվականը, իսկ 2025 թվականին Ռուսաստանը կլքի այդ վայրերը»։

Նա ընդգծել է, թե «հավատում է, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա այս համաձայնագրին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին