Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, վերադառնալով Հռոմում G20-ի գագաթնաժողովից և պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը քննարկվել են մի քանի հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասի հարցը։
Էրդողանի խոսքով՝ Ալիևն ու Փաշինյանը զրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է «3 + 3» ձևաչափը։
«Մենք ասացինք, որ անցյալ շաբաթ այնտեղ էինք, և այս պահին դրական քայլեր են արվում Հարավային Կովկասում, և մեր եղբայր Իլհամ Ալիևը ցանկանում է շարունակել այդ դրական քայլերը։ Անգամ Փաշինյանի հետ է զրույց ունեցել ու ասել՝«Եկեք վեց երկրի հարթակ ստեղծենք»։ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը և նրանց կողքին նաև Հայաստանը, եթե բոլորը ընդունեն, ապա իսկապես ստեղծած կլինենք խաղաղության մի հարթակ»,- ասել է Էրդողանը։