Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու համար:
Այս մասին հայտնում է CNN Turk հեռուստաալիքը։
Թուրքիայի նախագահը այս առաջարկը հնչեցրել է նոյեմբերի 7-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Այս ձևաչափով աշխատանքը կարող է սկսվել առաջիկա օրերին, որի արդյունքում կարող է հայտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս բանակցությունների այլընտրանքային հարթակ:
Բացի այդ, ըստ CNN Turk-ի`Ադրբեջանը «Շուշիում տարած հաղթանակից հետո» կդադարեցնի իր առաջխաղացումը, որից հետո կսկսվեն բանակցությունները: Այս պահին Անկարան պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: