Թուրք ժողովրդի անունից ցանկանում եմ հայտնել իմ երախտագիտությունը այն բոլոր բարեկամ պետություններին ու նրանց ժողովուրդներին՝ անկեղծ համերաշխության համար, որ կիսել են նրանք Բարտինում մեր ապրած ցավը՝ իրենց ցավակցություններով և շուտափույթ ապաքինման ուղերձներով։
Այս մասին գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և հրապարակել այդ երկրների ցանկը, որոնց թվում նաև՝ Հայաստանի Հանրապետությունն է։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցական գրառում էր կատարել Բարտինում [Թուրքիայում] ածխահանքի պայթյունի հետևանքով բոլոր զոհվածների հարազատների վերաբերյալ։ Ի պատասխան գործընկերոջ ցավակցության, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն թվիթերի իր էջում գրել է՝ Շնորհակալություն, պարոն նախարար, անկեղծ ցավակցությունների համար։