«Երևան քաղաքի բյուջեի մսխման հերթական բացահայտումը». Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Գևորգ Ստեփանյանը և Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան եթերում ցուցադրել էին, թե ինչպես է քաղաքապետարանը Սեբաստիա փողոցի՝ նախորդ տարվա նորմալ վիճակում գտնվող տոնական զարդարանքները, որպես աղբ թափել Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գտնվող չգործող «Վերոնիկա» մանկապարտեզի բակում։ Դեկորցիաներ, լույսեր, երկաթյա կոնստրուկցիաներ, որոնք նախորդ տարի զարդարել են վարչական շրջանի փողոցները, այս տարի թափված են լքված մանկապարտեզի բակում, արձանագրում են ավագանու անդամները։ «Մենք ցույց տվեցինք միլիոնավոր դրամների պետական գույք, որը բերել, շպրտել են այստեղ։ Այնքան շատ է, որ մի քանի վարչական շրջան կզարդարեր։ Հունվարի 1-ից թանկացնում են տրանսպորտը՝ հիմնավորելով, թե գումար չկա, չեն կարողանում սուբսիդավորել, որպեսզի մարդիկ շարունակեն 100 դրամով օգտվել։ Կարող էին 550 մլն դրամ այս տարի չմսխել, անցյալ տարվա գեղեցիկ զարդարանքը օգտագործել ու այդ գումարը ուղղել տրանսպորտի չթանկացմանը»,- ասում է Գևորգ Ստեփանյանը՝ հավելելով, որ Երևանի բյուջեն նման կերպ երբեք չի մսխվել։ |
«Երևան քաղաքի բյուջեի մսխման հերթական բացահայտումը»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet