MediaHub–ը գրում է, որ այսօր ահազանգ ստացել, որ «Զվարթնոց» օդանավակայանում տաբլոյի վրա գրված է, որ ժամը 17.00-ին կիրականացվի չվերթ դեպի Բաքու։ Անգամ gate-ի համարն է նշված՝ Երևան–Բաքու չվերթ, gate 2–ից։
Նախ, առաջին հերթին մենք ստուգեցինք «Զվարթնոց» օդանավակայանի կայքը, չվացուցակում որևէ թռիչք դեպի Բաքու նշված չէ։ Մենք զանգահարեցինք նաև «Քաղաքացիական ավիացիա», որտեղից տեղեկացրեցին, որ դեպի Բաքու ոչ մի քաղաքացիական չվերթ չկա նախատեսված։
Կայքը կապ է հաստատել նաև «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի պատասխանատուի հետ, որը հաստատել է՝ նման չվերթ կա։ «Միջազգային կազմակերպության կողմից պատվիրված չարտերային չվերթ է»,- պարզաբանել է նա:
Հարցին՝ սա առաջին այդպիսի չարտերային չվե՞րթն է դեպի Բաքու, թե՞ նախկինում էլ եղել են, ստացվել է հետևյալ պատասխանը.
"Այո, տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից պատվիրած չարտերային չվերթեր դեպի Բաքու և Բաքվից Երևան իրականացվել են":