▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանը՝ Booking.com-ի ամենապահանջված ուղղությունների տասնյակում

ՀՀ վարչապետն ամփոփել է «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի աշխատանքները:
Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ օրերս Booking.com  համաշխարհային պորտալը Երևանն ընդգրկել է 2020-ի ամենաթրենդային ուղղությունների տասնյակում։
Մանրամասն՝ տեսանյութում: 


Հիշեցնենք նաև, որ լավագույն տասնյակում են՝ Մալթայի Գզիրա քաղաքը, Պուերտո Ռիկոյի մայրաքաղաք Սան Խուանը, Արգենտինայի Սալտա քաղաքը, Հյուսիսային Վիետնամի Նինհ Բինհ քաղաքը, Հարավային Կորեայի Ջեջու կղզում գտնվող Սեոգվիպո քաղաքը, Հնդկաստանի Ռաջաստան նահանգի Ջոդհպուր քաղաքը, Լեհաստանի Սվինոուջսցիե քաղաքը, Ճապոնիայի Շիկոկու կղզիներից մեկում գտնվող Տակամատսու քաղաքը և Հյուսիսային Մոնտենեգրոյի Զաբլջակ քաղաքը։ 

Բուքինգը աշխարհում հյուրանոցների ու հյուրատների ամրագրման ոլորտում առաջատարներից է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին