▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի ավագանու ընդդիմադիր 5 անդամներին մանդատներից զրկելու հարցով նիստը

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

***

Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում է ընդդիմադիր 5 անդամների՝ Նարինե Հայրապետյան, Հայկ Մարության, Սոնա Աղեկյան, Գևորգ Ստեփանյան, Զարուհի Փոստանջյան, լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը: Հիմնավորումների մեջ նշվում է, որ ավագանու անդամները նիստերի քվեարկությունների կեսից ավելիին չեն մասնակցել։

Որպեսզի ավագանու անդամները զրկվեն մանդատից, անհրաժեշտ է լինելու 33 ձայն:

ՔՊ-ն ու «Հանրապետությունը»-ը միասին ունեն 32 ձայն, իսկ ընդդիմադիր խմբակցությունները՝ 33:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու նիստին, «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանն ասել էր, որ գնալու են քաղաքապետարան, բայց նիստին քվորում չեն ապահովելու, Վարդան Ղուկասյանն էլ հայտարարել էր, որ իր որոշմամբ «Հանրային ձայն» խմբակցությունը չի մասնակցելու նիստին:

Թարմացված․ Երևանի ավագանու «Հնարային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մասնակցելու է նիստին: Հարցին՝ Վարդան Ղուկասյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ իր որոշմամբ որևէ մեկը չի մասնակցելու ավագանու նիստին, նշեց. «Մեր կուսակցության նախագահը Արտակ Գալստյանն է»:

«Հանրային ձայն»-ից նիստին մասնակցում են Վահան Ավագյանն ու Վահե Եսայանը:

Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանը նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ. «Փետրվարի 7-ին նախատեսված է Երևանի ավագանու արտահերթ նիստ: Ես՝ Վարդան Ղուկասյանս հայտարարում եմ, որ «Հանրային ձայն» ֆրակցիան չի մասնակցելու և քվորում չի ապահովելու այդ արտահերթ նիստի կայացման համար: Այս պահին կան շանտաժներ և ճնշումներ ավագանու անդամներից ոմանց վրա, որպեսզի այդ նիստը ամեն գնով կայանա: Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, եթե «Հանրային ձայն»-ի որևէ անդամ տրվի այդ շանտաժներին և մասնակցի նախատեսվող արտահերթ նիստին, նա ոչ միայն ամենավերջին պարսավանքին կարժանանա իմ կողմից, այլև իր կարիերան կավարտի նույն օրը: Իսկ շանտաժի լեզվով խոսող իշխանությունները թող լավ իմանան, ես շատ շուտով անձամբ եմ գալու իրենց ետևից»:

Թարմացված․ «Երևանի ավագանու արտահերթ նիստի աշխատանքներին մասնակցում է ավագանու 35 անդամ, քվորում ունենք, օրակարգում ընդգրկված է 8 հարց»,- արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Հանրային ձայն»-ից քվորում ապահովեցին Վահան Ավագյանն ու Վահե Եսայանը:

Թարմացված․ Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ, անդրադառնալով ընդդիմադիր 5 անդամներին մանդատներից զրկելու հարցին, «Հանրային ձայն»-ից Վահան Ավագյանն ասաց. «Նարինե Հայրապետյանը պահել էր իրեն ոչ կառուցողական, չեմ նկատել, որ այդ կինն ինչ-որ նախագիծ բերի կամ առաջարկ ունենա, ընդամենը սադրում ու հայհոյում էր: Ինչ վերաբերում է Հայկ Մարությանին, այգիների մասին է խոսում, բայց նույն էդ այգիներում բազմաթիվ շինթույլտվություններ է տվել, ընդհանրապես չի եկել նիստերին: Սոնա Աղեկյանը նույն ձևի՝ շոուներ, դրա համար իրեն մանդատից զրկելուն ևս կողմ կքվեարկենք: Ինչ վերաբերում է Գևորգ Ստեփանյանին, դեմ ենք, քանի որ էդ տղային տեսել եմ աշխատելուց: Զարուհի Փոստանջյանին դեմ կքվեարկենք, քանի որ լսել եմ, որ էդ կնոջ մոտ խնդիրներ կան ֆրակցիայի ներսում, դեմ եմ իրա՝ մանդատից զրկելուն»:

Թարմացված․ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին։ Նրան մանդատից զրկելուն կողմ քվեարկեց ավագանու 34 անդամ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին