▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի հիվանդանոցներից մեկում երկկողմանի թոքաբորբից հղի կին է մահացել

Մարտի 8-ին «Մարտունի» ԲԿ է տեղափոխվել 23-25 տարեկան կին՝ երկկողմանի թոքաբորբով։ Նույն օրը նա տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է։

/filemanager/uploads/2019/08/week-3/hxi.jpg

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Մարտունի» ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը։

«Քաղաքացին դիմել է մեզ 17։15-ին երկկողմանի թոքաբորբով, արվել են բոլոր միջոցառումները։ Երեկոյան՝ 22։30-ին տեղափոխվել է «Էրեբուն» ԲԿ, որոշ ժամանակ անց մահացել է։ Կորոնավիրուսի կասկած չի եղել, նրա մոտ խորացված թոքաբորբ էր, թոքերի վրա ուռուցք էր գոյացել»,– ասել է ԲԿ-ի տնօրենը։

Նշենք, որ մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ մահացածը ղի է եղել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին