«Երևանի Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը 3 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել:
armtimes.com-ն է գրում և նշում, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց այս որոշումը` այդպիսով բավարարելով Կարապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը` միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը:
Հիշեցնենք, որ Լիանա Կարապետյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով` երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):
Դիտեք նաև՝