▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի N49 մանկապարտեզի աշխատակիցը վարակված է Covid-19-ով. նախակրթարանը փակ կմնա

Երևանի համար 49 մանկապարտեզի տեխնիկական անձնակազմի անդամներից մեկը կորոնավիրուսով է վարակվել. այսօր ստացվել է թեստի պատասխանը, որը դրական է:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հաղորդել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Կատարվել են համապատասխան աշխատանքներ, պարզվել է կոնտակտավորների շրջանակը, նրանք ինքնամեկուսացել են, որոշ ժամանակ անց կկատարվի թեստավորում, ի հայտ կբերվի՝ նրանց թվում վարակակիր կա, թե չէ»,- ասել է Հակոբ Կարապետյանը:

Մանկապարտեզը անձնակազմի այլ անդամների միջոցով գործարկելու հավանականության մասին հարցին ի պատասխան՝ նա նշել է. «Առայժմ հստակ է մի բան՝ մանկապարտեզն անորոշ ժամանակով փակ կմնա, մինչեւ բժիշկները, մասնագետները բացելը ճիշտ համարեն»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին