Ռուսաստանում պայթյունի հետևանքով Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահվան միջադեպի վերաբերյալ որոշակի մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, ըստ տեղեկության՝ Աշոտ Կարապետյանը մահացել է պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում գտնվող «Սյուրպրիզ» մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեխնոլոգիական գործընթացի խախտման պատճառով։
Պայթյունին հաջորդել է նաև հրդեհ։
Ըստ tert.am–ի տեղեկությունների՝ նշված գարեջրային ընկերությունը պատկանում է Աշոտ Կարապետյանին:
Ըստ շրջանառվող այլ տեղեկություններով` պայթյունի զոհ է դարձել նաև Աշոտ Կարապետյանի մորեղբայրը։