Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդին՝ Արմեն Նազարյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի սեփականատեր լինելով, ԱՄՆ-ում նոր ընկերություն է հիմնել. այս մասին հայտնում է «Հետք»-ը: Ա. Նազարյանի ընկերությունները Հայաստանում բազմաթիվ պարտքեր են կուտակել գործընկեր կազմակերպություններին, դատարաններում դրանցից մի քանիսը սնանկ են ճանաչվել ու հետո լուծարվել, բայց պարտքերի մի մասն այդպես էլ չի մարվել: Ավելին, սնանկ է ճանաչվել նաև ինքը՝ Արմեն Նազարյանը, մեկ այլ վճռով սնանկ է հայտարարվել նրա մայրը՝ Նելլի Նազարյանը, ով ևս ընկերությունների սեփականատեր է եղել:

Հիշեցնենք, որ Երևանի երկարամյա ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանն աշխատանքից ազատվել է 2013-ին, իսկ 2016-2018թթ. զբաղեցրել է ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ-Երևանի փրկարար վարչության պետի պաշտոնը: Ոստիկանությունից ազատվելուց հետո Նազարյանների բիզնեսներն սկսեցին անկում ապրել, մամուլն էլ պարբերաբար գրում էր, որ նրանք ԱՄՆ են արտագաղթելու:![]()
Բաց աղբյուրներում առկա են տվյալներ Արմեն Նազարյանի, նրա մոր և քրոջ ամերիկյան հասցեների մասին: Նկատենք, որ Ներսես Նազարյանի դուստրը՝ Նինան, 2017-2019թթ. ԱԺ պատգամավոր Արթուր Մանուկյանի կինն է, Արթուր Մանուկյանն իր հերթին նախկին պատգամավոր (2003-2007 և 2012-2017թթ.), առողջապահության նախկին փոխնախարար (2007-2010թթ.) Աբրահամ Մանուկյանի որդին է:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


