▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները կրկին պարգևատրվել են, այս անգամ՝ 102 անձ

Երևանի քաղաքապետարանում ավելի քան 29 մլն դրամով պարգևատրվել են:

Այս մասին ապրիլի 6-ին կարգադրություն է ստորագրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Չեն պարգևատրվել քաղաքապետը, փոխքաղաքապետները:

Մարտ ամսվա համար պարգևատրումը վերաբերում է վարչական շրջանների ղեկավարներին, քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի աշխատակիցներին:

Ըստ այդմ, սոցիալական ապահովության վարչության պետը, քաղաքապետի երեք խորհրդականներից երկուսը՝ Կամո Արեյանն ու Կարեն Համբարձումյանը, մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, Արտաքին կապերի վարչության պետ Գևորգ Դավթյանը, Շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը, Իրավաբանական վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մուարդյանը, Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մհեր Աղաբեկյանը, Քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանը պարգևատրվել են ամենաբարձրը՝ 560 հազար դրամ:

Պարգևատրվածների աղյուսակը (առաջին հավելվածը) ներկայացնում ենք ստորև.

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին