▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի տոնը կնշվի մեկ ամիս ուշ՝ հոկտեմբերի 20-21-ին. Կառավարության որոշումը

Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 30-ին իր նիստում որոշում է կայացրել, որով Երեւանի օրը նշելու եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնական միջոցառումների անցկացման ժամկետները հետաձգել է մեկ ամսով: Ըստ այդմ, տոնակատարությունները տեղի կունենան ոչ թե սեպտեմբերի 29-ին եւ 30-ին, այլ հոկտեմբերի 20-ին եւ 21-ին:

Նախագիծը ներկայացրել Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Երեւանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, այսինքն, 2018 թվականին Երեւանի օրը պետք է նշվեր 2018 թվականի հոկտեմբերի 13-ին: 

 

Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 29.03.2018թ. N 325-Ն որոշման ընդունման պահին ստույգ հայտնի չէին, թե հոկտեմբերի որ օրերին Հայաստանում պետք է կայանա Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը, եւ, որ այս տարի մեծ շուքով նշվելու է Երեւանի հիմնադրման հոբելյանական 2800-ամյակը, որին կմասնակցեն բազմաթիվ հյուրեր այլ երկրներից, այդ թվում՝ Երեւանի քույր քաղաքներից, սփյուռքահայերից եւ այլն՝ ՀՀ կառավարության նշված որոշմամբ Երեւանի օրվան նվիրված միջոցառումները նախատեսվել է իրականացնել 2 օր՝ ս.թ. սեպտեմբերի 29-ին եւ 30-ին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին