▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն. Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որպես սկիզբ, ավելի խիստ տույժեր էլ կան

Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն

2020թ․ հունիսի 3-ին 9-րդ դասարանի շրջանավարտների հիմնական կրթության վկայականների հանձնման միջոցառման ընթացքում պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնները պատշաճ չպահպանելու համար՝

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Միրզոյանի

հ․ 98 հիմնական դպրոցի տնօրեն Մարիաննա Ավագյանի

Արմեն Հովհաննիսյանի անվան հ․ 194 հիմնական դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանի

Հ․ Իսակովի անվան հ․ 132 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանի

Պուշկինի անվան հ․ 8 հիմնական դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի

հ․ 120 հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Քոչարյանի նկատմամբ Երևանի քաղաքապետի կարգադրություններով կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին