▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանից ԱՄՆ քաղաքացիների տարհանման համար միակ չարթերային չվերթը նախատեսված է ապրիլի 17-ին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներկայումս Երեւանում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար հայտարարություն է տարածել:

Հայտարարության համաձայն՝ ապրիլի 17-ին կազմակերպվելու է Երեւանից Դոհա ԱՄՆ քաղաքացիների տարհանման համար միակ չարթերային չվերթը:

Օդանավը Երեւանից թռիչքը կիրականացնի ապրիլի 17-ին 15:00-ին եւ Դոհայում վայրէջք կկատարի տեղական ժամանակով 22:50-ին: 

Հայտարարության մեջ նշված է, որ ուղեւորները Դոհայից ուղեւորությունը շարունակելու հարցերը պետք անձամբ հոգան եւ նախապես տոմսեր ձեռք բերեն:

Դեսպանատունը կոչ է արել օգտվել չարթերային չվերթից, քանի որ սա տարհանման միակ չվերթն է՝ կազմակերպված Հայաստանից թռիչքի համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին