ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը հերթական ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ խոսել է մայրաքաղաքում անշարժ գույքի ոլորտում տիրող վիճակի մասին ու նշել է, որ Հայաստանում և կոնկրետ Երևանում վաճառվող ու վարձակալությամբ տրվող բնակարանների ահռելի գները գոյանում են նրանից, որ «կառուցապատողները միլիոնավոր դոլարներով կաշառում են Երևանի քաղաքապետարանի պատկան մարմիններին, պաշտոնյաներին, որպեսզի կարողանան էլ ավելի գերշահույթ ստանան ու ապահովեն ՍիՍի-ի ախորժակը»։
«Օրինակ, Երևանի քաղաքապետարանում կա նման պաշտոնյա՝ Շավարշ Նիկոլայի Գրիգորյան, նրա լուսանկարը չկա քաղաքապետարանի կայքում, միշտ աշխատում է ստվերում մնալ, անգամ քաղաքապետարանի շենքում չի նստում, հիմա էլ մեզ հասած տեղեկություններով մեկնել է արտասահման․ այսինքն՝ էն «սպարտիվնի չամադանով դոլարները», որ բերել-տվել էին, մենք էլ անդրադարձել էինք, մարդը տեսավ լուրերը, վերցրեց եղած -չեղածն ու մեկնեց արտասահման»,-նշել է Վարդան Ղուկասյանը։
«Եվ այս ամենը երևում է մեր կառուցապատողների վրա, որոնք իրենց շենքերում բնակարանների համար ահռելի գումարներ պահանջելուց բացի, դրանք մրջնաբույնի նման են կառուցում՝ Երևանը էլ ավելի «պայթացնելով», բայց բնակարանների գները չեն իջնում ու չեն իջնում և ավելի թանկ են, եթե համեմատենք Թբիլիսիի և Բաքվիի տների հետ։ Երևանում անշարժ գույքի թանկ ու կրակ գները ոչ մի կերպ հիմնավորված չեն»,-հավելել է Վարդան Ղուկասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում