▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանում ապամոնտաժվել է վերամիավորված Հայաստանն ու Արցախը խորհրդանշող խճանկարը»

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր, ավագանու արտահերթ նիստում, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու որոշում է կայացվել։ Հենց այսօր էլ քաղաքապետարանի աշխատակիցների ժրաջան ու անխոնջ աշխատանքի արդյունքում, Մաշտոցի պողոտայի սկզբնամասում, մաքրման աշխատանքների քողի տակ ապամոնտաժվեց վերամիավորված Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը խորհրդանշող գնդաձև խճանկարը։ Տեղանքը նաև մի լավ ջրվեց, որպես Ադրբեջանին կոմունիկացիաների մոտալուտ տրամադրման ազդարարում․․․
Երևանի քաղաքապետարանից պահանջում ենք շուտափույթ կերպով վերականգնել խճանկարը՝ երեք անգամ մեծ չափսերով»։

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Քաղաքականություն ավելին