▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում բախվել են Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի Toyota Land Cruiser-ն ու Nissan Teana-ն

Երեկ՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Toyota Land Cruiser և Nissan March Teana մանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով էլ Nissan-ը հարվածել է ծառին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ը  սպասարկում է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Ջալալ Հարությունյանին, իսկ վթարի մեղավորը՝ նախնական տեղեկություններով,  Nissan-ն է եղել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին