▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ձերբակալվել է Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանը

Քրեական հեղինակություն համարվող Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանը ձերբակալվել է Հայաստանում: Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոբսոնը ձերբակալվել է նոյեմբերի 7-ին, սակայն ավելի ուշ ազատ է արձակվել: «Իզվեստիա»-ն հաղորդում է, որ նա ունի Հայաստանի քաղաքացիություն։

Ռուսաստանում Թաթուլյանը հետախուզվում է սպանության, խարդախության և մի շարք այլ հանցագորոծություններ կատարաելու մեղադրանքով, նա դատապարտվել է կալանքի հեռակա կարգով։

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնում է, որ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները նշված անձին հայտնաբերել և ձերբակալել են։ Նրա հայտնաբերման մասին տեղեկատվությունը պատշաճ կարգով փոխանցվել է Դատախազությանն ու հետախուզումը նախաձեռնողին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին