▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

ՍԴ-ն պաշտպանում է իրեն նշանակած հանցագործ կլանի շահերը. Լևոն Զուրաբյան

Երևանի թիվ 92 մանկապարտեզում երեխաներին գոտիներով կապել են աթոռից

Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ինտերնետի վրա վերահսկողություն սահմանելու մասին փաստաթուղթ է շրջանառվում, որը դարձել է լայն. . .

Տղերք, չի ստացվելու. Ալեն Սիմոնյան

Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործի հայտարարություն է տարածել

Վիրավոր ոստիկանը պատմել է, թե ինչ է ասել զոհված ընկերն իրեն դեպքի օրը

Նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Թովմասյանի. . .

ՍԴ դատավորները հանդես են եկել հայտարարությամբ. հետևում են Հրայր Թովմասյանի ընտանիքի շուրջ տեղի. . .

Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունն ԱԱծ-ում վատացել է

Արթուր Վանեցյանը հանդես է եկել հայտարարությամբ

Անկախ բերվող երկրից` հայ-վրացական սահմանով ՀՀ մտնող մեքենաները մաքսազերծվելու են Հյուսիսային. . .

Երկրում, որտեղ ՀՆԱ-ի 20%-ը 15 ընտանիքի ձեռքում է, կուսակցական լայն համակարգ դժվար է ակնկալել

«Կենտրոնում» իմ աշխատանքային գործունեությունը դադարեցված է․ Անժելա Թովմասյան

Նիկոլ Փաշինյանի խոսքն Անվտանգության խորհրդի նիստում

Մեկնարկել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գյուլբուդաղյանցը հրաժարական է. . .

Արագածոտնի մարզում ավտովթարից մահացել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը

«Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից. ԱԳՆ խոսնակի հիշեցումը՝ Բաքվին

Մխիթար Հայրապետյանը կփոխարինի Տարոն Մարգարյանին

Գորան Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ կտա Հանրապետության հրապարակում

Մենք կատարյալ կախվածության մեջ ենք. հնարավոր է՝գազը թանկանա. Արա Պապյան

Երևանում տղամարդը կտրել է իր պարանոցը

Մանրամասներ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի քննարկումներից․ ինչ է ասել վարչապետի խորհրդականը

Հրայր Թովմասյանի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի՞․ ՀՔԾ-ում որոշում է կայացվել

Ալիևի թբիլիսյան հուշարձանի տակ հայտնվել է «Արցախը Հայաստան է, և վերջ» գրառումը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է ներկայացրել

Հրադադար Սիրիայում

ՌԴ ԱԳՆ-ն դիրքորոշում է հայտնել Գարեգին Նժդեհի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը՝ Կինոպարկում

Կառավարությունը «Ryanair»-ին ոչ մի 5 միլիոն էլ չի տալու. ինչո՞վ է պայմանավորված ավիատոմսերի էժան գինը

Տոնին ընդառաջ երևանյան մի շարք փողոցներ 3 օր շարունակ փակ կլինեն

Դատարանը նշել է, որ Կառավարության պաշտոնյայի՝ նախկինում Ամուլսարի դեմ ծավալած գործունեությունն. . .

«Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից»». Էդուարդ Շարմազանով

Արմեն Սարգսյանը ՝ մետրոյում

Շնորհավորում եմ բոլորիս․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հիշատակին

ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ աշխատակարգային որոշումը

Ոստիկանները Դիլիջանում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրել

Հոկտեմբերի 21-ից որոշ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Հյուսիսային մաքսատանը

Բոլորը հիացած են Ryanair-ի մուտքով, բայց ամեն ինչ այդքան պարզ չէ. Լապշինը բացում է փակագծերը

Ինչո՞ւ է մոդել Անիտա Հարությունյանը հեռացրել իր մերկ լուսանկարներն ինստագրամի իր էջից

Պետք է շատ աշխատենք ու լինենք չափազանց կարգապահ, քանի որ մրցելու ենք աշխարհում լավագույնների. . .

Կապանում սողանքից փլուզված տան փլատակների տակից 2 դի է դուրս բերվել

ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը

««Լավ տղա» մի՛ եղիր, հիմար մի՛ եղիր»․ Էդուարդ Մարուքյանը թարգմանել է Թրամփի նամակը Էրդողանին

Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված ոստիկանը պարգևատրվել է Արիության մեդալով

Նաիրա Հարությունյանը` Հայկ Հարությունյանի գործով վկայի՝ երկրից բացակայելու մասին

Անձնականս ոչ մի կերպ չի դասավորվում. Նատալի Տոնոյանը՝ նախկին սիրային հարաբերությունների և իր. . .

Ռոբերտ Քոչարյանը խուսափում է դատարանի դահլիճում հնչեցվելիք 70 հատոր նյութերի. . .

Երևանում է Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի հանդիպումը շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի հետ: Շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը և նրա գլխավորած պատվիրակության անդամները Հանրապետության նախագահի նստավայրում դիտել են օրերս Առաջին հայկական միջազգային ֆոտոփառատոնի շրջանակում բացված «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագրով բացօթյա ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները: Մշակութային շրջայցին հետևած աշխատանքային ճաշ-հանդիպման ընթացքում, որին մասնակցել են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի փոխտնօրեն Սամվել Հովհաննիսյանը, խոսվել է Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի և Հայաստանի գիտամշակութային հաստատությունների համագործակցության հնարավորությունների մասին: Ողջունելով շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի այցը մեր երկիր՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Հայաստանը եղել և մնում է քաղաքակրթությունների խաչմերուկ։

/filemanager/uploads/Quveyti_sheyxuhi.jpg

Կարևորելով մշակույթների երկխոսությունը՝ մենք միշտ բարձր ենք գնահատել իսլամական մշակույթը և դրան առնչվող քաղաքակրթական արժեքները»: Նախագահն ընդգծել է փոխադարձ ցուցադրությունների կազմակերպման ճանաչողական նշանակությունը՝ մասնավորապես կարևորելով հայկական մշակութային ժառանգության ներկայացումը Քուվեյթում և իսլամական մշակույթի ու արվեստի ներկայացումը մեր երկրում: Իր խոսքում շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը մասնավորապես ասել է. «Մենք Հայաստան ենք եկել տիկին Նունե Սարգսյանի հրավերով։ Շատ ուրախ ենք, որ ունենք նման հնարավորություն՝ հանդիպելու Նորին Գերազանցությանը՝ նախագահ Սարգսյանին, ինչպես նաև շատ հետաքրքիր գիտնականների, ակադեմիկոսների և Հայաստանի մեր գործընկերների հետ քննարկել այստեղ՝ Երևանում մեր թանգարանի ցուցանմուշները ներկայացնելու, ինչպես նաև Քուվեյթում Հայաստանից ցուցահանդես հյուրընկալելու հնարավորությունը»։ Այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել հանրահայտ Ալ-Սաբահ հավաքածուի նմուշների ցուցադրությունը Երևանում կազմակերպելու վերաբերյալ։ Ալ-Սաբահ հավաքածուն ներառում է արվեստի արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ եզակի ձեռագրեր, գորգեր, թանկարժեք զարդեր, կերամիկական և մետաղական, փայտից ու ապակուց պատրաստված աշխատանքներ: Հավաքածուի ավելի քան 30 հազար նմուշները ներկայացնում են տարբեր երկրների և ժամանակագրական տարբեր շրջանների մշակույթն ու արվեստը։

Դիտեք նաև՝

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին