«Երևանում էպիդեմիոլոգիական վտանգավոր իրավիճակ է»․ Արմեն Քոչարյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Երևան քաղաքում մասնավորապես Ավան վարչական շրջան Սայաթ-Նովա 4 շենք, Խուդյակովի 64/3 խաչմերուկ, Խուդյակովի 182/1, Մարշալ Բաբաջանյան 81,հասցեներում «Մայր Հայաստան» խմբակցությունը շրջայցի ընթացքում արձանագրեց, որ ամռան այս տապին կրկին աղբը վեր է կացել ու գնում է ` տարածելով գարշահոտություն, էպիդոմիոլոգիական ահավոր վտանգավոր վիճակ։
Քաղաքային ՔՊԿ-ական իշխանությունը 6 տարի կառավարելով Երևանը, չկարողացավ գոնե աղբահանության խնդիրը կարգավորել, փոխարենը պարգևավճարներ, անհիմն ու քաղաքին ոչինչ չտվող գործուղումներ և այլն։
Երևանում էպիդոմիոլոգիական վտանգավոր իրավիճակ է»։