▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում գազազած շները վաղ առավոտյան բառացիորեն ջարդուխուրդ են արել ու կերել բակում կայանած մեքենան

Համացանցային օգտատեր Գոհար Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է այն մասին, որ այսօր առավոտյան գազազած շների ոհմակը հարձակվել է բակում կայացած մեքենայի վրա ու ջարդուխուրդ արել.

/filemanager/uploads/2020/07/week-4/Shneri_hardzakum.jpg

«էսօր առավոտվա ժամը 6-ի կողմերը գազազած շների ոհմակը հարձակվել ա մեքենայի վրա ու ջարդուխուրդ արել, ուղիղ իմաստով կերել են!!

Հիմա խնդրում եմ ինձ ասեք, հարգելի Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality, ո՞վ ա էս ամեն ինչի համար պատասխանատվություն կրում, ես որպես ՀՀ քաղաքացի ինչի՞ պետք ա ձեր կամ ձեր ՀՈԱԿ-ի անգործության պատճառով նյութական վնասներ կրեմ:

Ու մի պահ պատկերացնենք մարդու առկայությունը էդ իրավիճակում, չէ դուք լա՞վ եք»,- գրել է օգտատերը՝ հրապարակելով նոր լուսանկար և տեսանյութ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին