▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում «գոլդ» համարանիշերով մեքենաներ են թալանվել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատարստվում ապրիլի 10-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով:

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Այդ օրը ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ Հրաչյա Ավետյանը և հայտնել, որ օրեր առաջ անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում կայանած իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են:

Նույն օրը ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Եղբայրության փողոցի բնակիչ Հայկ Հովհաննիսյանը և հայտնել, որ ապրիլի 9-ի ժամը 18-ից մինչև ապրիլի 10-ի ժամը 8-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են շենքի բակում կայանված իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայի համարանիշները:

Ըստ աղբյուրի՝ Հ. Ավետյանը բաժնի վարիչ է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում, իսկ  Հ. Հովհաննիսյանը  «Մասիս» ԲԿ-ի տնօրենն է: Ապրիլի 10-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել անհատ ձեռներեց Ժասմենա Հովսեփյանը և հայտնել, որ գիշերը գողացել են  Կոմիտասի պողոտայի 52 շենքի մոտ կայանած իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի լուսարձակները:

Նույն օրը ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել նաև «Տպարան էյէմ» ՍՊԸ-ի տօրեն Լիլիթ Գրիգորյանը և հայտնել, որ 1 օր առաջ  տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են իր բնակության վայրի՝ Ա. Հովհաննիսյան փողոցում կայանած իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները:

Նույն օրը  Շենգավիթի բաժին է դիմել Մանանդյան փողոցի բնակիչ Գոհար Սարգսյանը և հայտնել, որ 1 օր առաջ տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող Range Rover մակնիշի ավտոմեքենայի պետհամարանիշները:

Ապրիլի 11-ին ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Արմեն Մելքոնյանը և հայտնել, որ 1 օր առաջ տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ քանդելու միջոցով, Խորենացու փողոցի թիվ 48 շենքի դիմաց կայանած իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են համարանիշները: Այդ  փաստերով նյութեր են նախապատրաստվում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին