▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ոչ մի բուհ պետք է չլինի․ Փաշինյան

«ՀՀ-ում գոյություն ունի 60 ԲՈՒՀ։ Այս արտահայտությունը մեզ համար եթե ոչ կարմիր, ապա դեղին նշան պիտի լինի: Բուհերի բոլոր շենքերը պետք է համախմբվեն մի կազմակերպության մեջ, եկամուտը գնալու է ակադեմիական քաղաք»,- ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին հայտարարել է Փաշինյանը։

«Բուհական ոլորտում մեր պրոբլեմները խորն են։ Ես ուզում եմ, որ մենք ստատուս-քվոն հասկանանք։ 60 ԲՈՒՀ նշանակում է 60 ռեկտոր, մոտ 120 պրոռեկտոր, մի քանի 100 դեկան, 1,000 դեկանի տեղակալ։ Ոչ մի զարմանալի բան չկա, որ երբ որ մենք խոսում ենք բուհական համակարգի բարեփոխումների մասին, որոշակի լարվածություններ են առաջանում, քանի որ մենք խոսում ենք հարյուրավոր և հազարավո մարդկանց, իրենց տեսակետից, այդ կարգավիճակներից զրկելու մասին։ Բայց սա մեր երկրի պոտենցիալի իրացման և զարգացման մասին է»,- վստահ է Փաշինյանը։

Թարմացված․ ՀՀ-ում այսօր գործում է 60 բուհ, այդ բուհերի պատճառով միջազգային սկանդալների մեջ ենք ընկնում, հավաստիացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր այս հայտարարությունը նա բացատրում է նրանով, որ միջազգային մամուլում «առնվազն տասնյակ հրապարակումներ են եղել, թե ինչպես են Հայաստանում գործում բուհեր, որոնք ֆեյք դիպլոմներ են վաճառում և այդպես շարունակում»։

«Որպես կառավարություն զգում ենք, որ փորձագիտական հարցերի պատասխան ստանալը դառնում է անհնարինություն։ Դա նշանակում է, որ գիտելիքի հետ առերեսվելու ճանապարհին 10 տարի ուշացել ենք։ Եթե մենք ՀՀ-ում ԲՈՒՀ-երը հավաստագրենք միջազգային չափանիշներով, ոչ մի ԲՈՒՀ հավաստագրում չի ստանա»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին