▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ոստիկանները բերման են ենթարկել Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալին. նրա մոտ հայտնաբերվել է օգտագործած կաթուցիչ

 ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ- մայոր Վահե Ղազարյանը  վերջերս ոստիկանությունում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ հերթական անգամ խիստ հանձնարարականներ է տվել, որպեսզի ոստիկանության մարզային վարչություններում, տարածքային բաժիններում ակտիվ պայքար տանեն թմրամոլության, այդ թվում՝ թմրանյութեր պահելու, օգտագործելու, տարածելու դեմ:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության,ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ուժեղացված ծառայության շրջանակներում  Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել  2 քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևանի բնակիչներ, 42-ամյա Ներսես Պողոսյանը և 42-ամյա Սեյրան Սարգսյանը:
Ն. Պողոսյանի մոտ հայտնաբերվել է օգտագործած կաթուցիչ:
Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Ն. Պողոսյանը, ով Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է, հայտնել է, որ իր մոտ հայտնաբերված կաթուցիչը ինքը գտել է մեկ օր առաջ երեկոյան՝ Նոր Նորքի  2-րդ զանգվածում գտնվող այգուց:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:
Ն. Պողոսյանն ու Ս. Սարգսյանը  բաց են թողնվել:
 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին