Կրեմլը հաստատում է նախօրեին Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ հանդիպման մասին տեղեկությունները: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է ավելի վաղ շրջանառության մեջ հայտնված տեղեկությունն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում հանդիպել է ազատազրկման մեջ գտնվող ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը:
Տեղեկությունների համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը: Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանին, Պեսկովը պատասխանել է.
«Այո»: