▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում շարունակվում են բողոքի ակցիաները

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Երևանում շարունակվում են բողոքի ակցիաները։ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են։

Այս պահին քաղաքացիները երթով շարժվում են Հյուսիսային պողոտայով՝ կոչ անելով բնակիչներին միանալ իրենց․ «Արցախը հանձնողը Սյունիքն ու Երևանն էլ է հանձնելու։ Չպետք է սա թույլ տանք։ Միացեք մեր պայքարին»,- ասում են նրանք՝ վանկարկելով՝ «Նիկոլ, թշնամի»։

Թարմացված․Բողոքի ակցիայի մասնակիցներն այս պահին Բաղրամյան 26 հասցեում են՝ նախագահական նստավայրի մոտ։ Նրանք իրազեկման ակցիա են իրականացնում Երևանում՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց։

Թարմացված․ Ինչպես հայտնել էինք, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և իր կողմնակիցները շարունակում են հացադուլը։ Նա նշել է, որ այս երեք օրերի ընթացքում տարբեր գործիչներ են մոտեցել իրենց․ «Անդունդի եզրին ենք գտնվում, բեկումնային փուլում․ յուրաքանչյուրը պետք է կարողանա իր մասնակցությունն ունենալ ընդվմանն ու փոփոխություններին։ Սրա շուրջ կա համատարած փոխհամաձայնություն։ Քննարկումներն ավելի շատ գործիքակազմի մեջ են»,- ասել է նա։ Պետրոսյանի խոսքով՝ վերջին քայլերն են մնացել՝ փոփոխության հասնելու համար․ «Իշխանությունը, որպես այդպիսին, այլևս իրականում չկա»,- ասել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին