▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում շենքի պայթյունի արդյունքում փլատակների տակից տղամարդու դի է դուրս բերվել

Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում տեղի ունեցած պայթյունի արդյունքում կա զոհ:

Փլատակների տակից դուրս է բերվել 56-ամյա տղամարդու դի: 

Այդ մասին լրագրողներին տեղեկացրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Մահացած տղամարդը շենքի երրորդ հարկի բնակիչ Արթուր Ղազարյանն է։ Ցոլակյանը նաև հայտնեց, որ նախնական տեղեկություններով՝ փլատակների տակ այլ քաղաքացիներ պետք է որ չլինեն։ Պայթյունի պատճառների մասին Ցոլակյանն ասաց այս պահին մանրամասներ չկան։

Հիշեցնենք, որ Երևանի Զեյթուն թաղամասի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

Հիշեցնենք, որ մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։

Շուրջ 20 մարդ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին