▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում թալանել են «Իմ քայլի» պատգամավորին. նրա մեքենայից գողացել են մի քանի հազար դոլարանոց «Ռոլեքս» ժամացույցը

Երեւանում, նոյեմբերի 11-ին, թալանել են Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ Ռուստամ Բաքոյանին:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ըՎերջինս դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին եւ հայտնել, որ նոյեմբերի 8-ին ժամը 18:00-ից մինչեւ 18:10-ն ընկած ժանմանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված, իրեն պատկանող Nissan Teana մակնիշի 043 HH 11 համարանիշի ավտոմեքենայի սրահից, դեռեւս իրեն անհայտ հանգամանքներում, գողացել են «Ռոլեքս» տեսակի ժամացույցը:

Ռ. Բաքոյանը դեպքի վայր ժամանած ոստիկանութան Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ ժամացույցը իրեն ի պահ է հանձնված եղել, իսկ գողության մասին նախկինում ոստիկանությանը չի հայտնել, քանի որ ինքն էլ չի իմացել՝ ինչի չի հայտնել:

 Պարզվում է նաեւ ժամացույցի արժեքը, որն, ըստ տեղեկությունների՝ մի քանի հազար դոլար արժե:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին