Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի:
Ըստ նախագծի, «Երքաղլույս»-ի հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի: Քաղաքային լուսավորության ծրագիրը համայնքն իրականացնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ՝ վարկային ու դրամաշնորհային միջոցներով:
Վարկի գումարը 4.0 մլն ԱՄՆ դոլար է, դրամաշնորհը՝ 1.9 մլն եվրո: Ամիրյան փողոցում աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Գործընթացն այս պահին իրականացվում է Մյասնիկյան պողոտայում և Աճառյան փողոցում: Աշխատանքների հաջորդ կանգառը Թումանյան փողոցն է: Նախագիծը ներառում է նաև հենասյուների ու նատրիումային և սնդիկային լամպերի փոխարինում՝ ԼԷԴ լուսատուներով, ինչպես նաև լուսավորության ցանցի կառավարման համակարգի ներդնում:
Ծրագրի հիմնական նպատակը Երևանում անվտանգ ու էներգախնայող արտաքին լուսավորության ցանց ստեղծելն է:
Մանրամասները՝ տեսանյութում:


