Էրեբունի ամրոցում նկարահանած պոռնոֆիլմի «հերոսը»` Ստասը, տեսաուղերձով դիմել է հայերին և ներողություն խնդրել:
«Ես Ստասն եմ: Ուզում եմ խոսել Էրեբունի ամրոցում նկարած տեսանյութի մասին: Ես պատասխանատու եմ իմ ընտանիքի համար: Խոսում եմ նաև իմ կնոջ անունից. սիրելի հայ ժողովուրդ ես ներողություն եմ խնդրում մեր արարքի համար: Մենք չգիտեինք, որ Էրեբունի ամրոցը սուրբ օբյեկտ է: Միայն հիմա ենք գիտակցում, որ արել ենք մի արարք, որը վիրավորել է հայ ժողովրդի զգացմունքները, ովքեր միշտ այդքան բարի են եղել մեր հանդեպ: Հավատացեք, մենք չէինք ուզում վիրավորել որևէ մեկի զգացմունքը, և անկեղծորեն զղջում ենք մեր արարքի համար: Մենք հեռացրել ենք այդ տեսանյութը անմիջապես, երբ հասկացանք, որ այն վրդովվեցրել է հանդիսատեսին, ինչպես նաև ջնջել ենք մեր բոլոր ալիքները սոցիալական ցանցերից: Այլևս նման տեսանյութեր չենք պատրաստի: Ներողություն ենք խնդրում»,- ասել է Ստասը:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն , արձագանքելով սրան, գրել է․ «Ոչ մի ներողություն։ Այս մոլագար վիժվածքները պետք է պատժվեն օրենքի ամենախստությամբ։ Նման տականքների պատճառով փորձ է արվում նաև ստվեր գցել հայ-ռուսական բարեկամության վրա։
Եվ այս վիժվածքներին կարծես թե մի քանի օր առաջ տեսել են Երևանում»,-գրել է նա։