Արդեն տեղեկացրել ենք, անհայտ անձն այսօր զինված ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն։ Կրակոցներ են հնչել։ Տեղեկություններ կան նաև պատանդների մասին։
Հայտնի է դարձել, որ վերջինս բանակցությունների արդյունքում զենքը հանձնել է։ Այլ մանրամասներ, սակայն, չեն նշվում։
Հիշեցնենք, որ ոստիկանությունից հայտնել են, որ ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։