Forbes Russia-ն Էրեբունին ընդգրկել է աշխարհի ամենահին 9 ամրոցների ցանկում, որում նաև նշված են Ղրիմի Ասանդրան, հին Լադոգի Րյուրիկովի ամրոցը, Հալեպի միանուն ամրոցը, Հանոյում գտնվող Կոլոա ամրոցը, Դորստում գտնվող Մեյդենը, Ուջարմայում գտնվող միանուն ամրոցը, Ինկատկայի ամրոցը, Կարակալպայիայի Ջանբաս Կալա ամրոցը։
Ներկայացնելով ուրարտական ամրոցի պատմությունը՝ կառուցման օրվանից՝ մ.թ.ա. 782-ից, Forbes Russia-ն ընդգծել է դրա անառիկությունն ու այն որ Հայաստանի սահմաններում գտնվող մեկ այլ՝ Թեյշեբաինի ամրոցի հետ, Էրեբունին պայքարի երկար ճանապարհ է հաղթահարել: