էրեբունին միակ համայնքն է Երևանում, որ եկեղեցի չունի․ Ի՞նչ են ձեռնարկել անհատները՝ Հարության տոնին ընդառաջ
Երեւանի Էրեբունի համայնքի Ազատամարտիկների այգու վերջնամասում է գտնվում թաղամասի միակ եկեղեցու՝ Սուրբ Մեսրոպի անավարտ շենքը։
Սուրբ Մեսրոպ կիսակառույց եկեղեցու պատմությունը սկսվում է դեռեւս 2004 թվականից, երբ Վեհափառ հայրապետն օծեց եկեղեցու հիմքերը, որից հետո շինարարական աշխատանքներ մեկնարկեցին՝ որոշ ընդհատումներով։ Ցավոք, բարերարների մահվանից հետո արդեն 7-8 տարի է՝ եկեղեցու կառուցումը դադարել է։
Տարիներ շարունակ եկեղեցին ունի հավատարիմ այցելուներ, որոնք հարեւանությամբ գտնվող տնակներում յուրաքանչյուր չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին տարբեր դասընթացներ ու ժամերգություններ են անցկացնում։
Օրերս, անհատների միջոցով, բարեկարգվել է եկեղեցու խորանի տարածքն ու այնտեղ հնարավոր է նաև միջոցառումներ անցկացնել։
Հավելենք նաև, որ եկեցեղու հետ կապված նաև մութ պատմություն կա․ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ կա հարուցված ` առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու փաստի առթիվ:
Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2008թ. ապրիլի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՍՊ ընկերության միջև կնքվել է պայմանագիր` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում եկեղեցի կառուցելու վերաբերյալ:
Շինարարական աշխատանքներն իրականացնելու ընթացքում ՍՊ ընկերության տնօրենը, խաբեությամբ և եկեղեցու տնօրինության վստահությունը չարաշահելու միջոցով, 2008թ. հունիս ամսին հանձնարարել է, որպեսզի շինարարության համար նախատեսված գումարից 12 497 257 դրամը փոխանցվի մեկ այլ ՍՊ ընկերության բանկային հաշվին, ինչը կանխիկացվել է ու հափշտակվել:
Դիտեք նաև՝