▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ իրականցվել է ռեկորդային թվով ՊՇՌ հետազոտություններ՝ 680 նմուշի․ նախարար

Կորոնավիրուսի ախտորոշման երկրի լաբորատոր կարողությունները զարգացնելու ծրագրի արդյունքում երեկ իրականցվել է ռեկորդային թվով ՊՇՌ հետազոտություններ՝ թվով 680 նմուշի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել առողջապահության նապարար Արսեն Թորոսյանը։

«Նկարում Առողջապահության նախարարության NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղն է, որտեղ արդեն 2 օր է իրականացվում են Կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ։ Մասնաճյուղն ունի կենսաանվտանգության պահանջվող մակարդակ և ապահովված է սարքավորումներով ու կադրային ներուժով։

Այն այս պահին սպասարկում է Լոռու և Շիրակի մարզերին։

Կորոնավիրուսի ախտորոշման երկրի լաբորատոր կարողությունները զարգացնելու ծրագրի արդյունքում երեկ իրականցվել է ռեկորդային թվով ՊՇՌ հետազոտություններ՝ թվով 680 նմուշի»,- գրել է նա։

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին