«Ռազմագերիների խնդիրն այս իշխանությունների համար մոռացված խնդիր է»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Երբ որ մի քանի հոգու Ալիևը բարեհաճում է ազատ արձակել, տականքը հելնում-ասում է՝ շատ կոնստրուկտիվ քայլ եմ դիտարկում․․․ Ի՞նչն է կոնստրուկտիվ քայլ։ Ռազմագերիների խնդիր մենք ընդհանրապես չպետք է ունենայինք։ Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը ռազմագերիների խնդրի տակ գիծ էր քաշում»,- նշեց նա։ «Երեկ մեր մի խումբ տղերքին դատեցին՝ 6 ամսից մինչև 4 տարի․․․ Ի՞նչ են ասել դրանք, մի բան ասե՞լ են, մի հատ «պո՜ւ» արվե՞լ է իշխանությունների կողմից, կարող ա ես բաց եմ թողել․․․ Եղել է մեր տղերքի մասին անարդար դատավճիռ Բաքվում, որովհետև մի անբարոյական նստած է վարչապետի աթոռին․․․ Մի հատ ծպտուն հանե՞լ են»,- ասաց Աշոտյանը։
Դիտեք նաև՝


