▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ ունեցել ենք վատ իմաստով ռեկորդային բացարձակ թիվ՝ 771 նոր դեպք․ Արսեն Թորոսյան

Երեկ ունեցել ենք վատ իմաստով ռեկորդային բացարձակ թիվ՝ 771 նոր դեպք՝ կատարված 2336 հետազոտություններից։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստի սկզբում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Տոկոսի առումով նոր դրական դեպքերի թիվը կատարված հետազոտություններից տատանվում է 30 տոկոսի սահմաններում։ Առավոտյան ժամը 09։00-ի դրությամբ ունենք ընդամենը 51 քաղաքացի, որ կարիք ունեն տեղափոխվելու կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ, որոնցից ընդամենը 2-ն են գտնվում տանը։ Մնացած 49-ը այլ հիվանդանոցներում են։

Բոլոր վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղ կա, բայց այդ տեղերի ազատվելը եւ զբաղված լինելը շատ արագ է տեղի ունենում։ Ծանր եւ ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը նույնպես կայուն է՝ 502 ծանր վիճակում ունենք, 113 ծայրահեղ ծանր վիճակում։ Թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված այս պահին ունենք 40 հոգի»,- նշեց նախարարը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին