▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեկ ՔՊ-ականներն իրենց շեֆից հրահանգ էին ստացել՝ ԱԺ ամբիոնից շանտաժել ռուսներին»․ Արամ Աբրահամյան

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

http://asekose.am/filemanager/uploads/2019/11/week-1/nikol_pashinyan.jpg

«Երեկ ՔՊ-ականներն իրենց շեֆից հրահանգ էին ստացել՝ ԱԺ ամբիոնից շանտաժել ռուսներին, իսկ ավելի ժողովրդական լեզվով ասած՝ «մուննաթ գալ»:

Նախ՝ Փաշինյանի կողմից կազմած ցուցակով խորհրդարան մտած պատգամավորներն այն քաղաքական քաշը, այն հեղինակությունը չունեն, որ նրանց դիմումները ռուսների կամ միջազգային հանրության վրա որևէ ազդեցություն ունենան:

Երկրորդ՝ Ռուսաստանի հետ պետք է աշխատել ապարատային, բյուրոկրատական եղանակով՝ դա այն երկիրը չէ, որի վրա կարող են ազդել PR ակցիաները:

Եվ վերջապես, ռազմաճակատում ստեղծված իրավիճակն ամենեւին ռուսների մեղքը չէ. պատճառը անտերության մատնված պետությունն է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին