▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեկ ՌԴ ՊՆ-ն դելիմիտացիայի ու դեմարկացիայի առաջարկներ է արել, որոնք մեզ համար ընդունելի են»

 

Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ. «2021թ. մայիսից ի վեր ՀՀ և Ադրբեջանի սահմանների միջև դելիմիտացիա ու դեմարկացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է հնչել ՌԴ կողմից ու երեքն էլ մեզ համար ընդունելի են եղել ու շարունակում են ընդունելի մնալ: Երեկ իմ հայտարարությունից հետո ՌԴ ՊՆ-ն դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով: Ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են»: Փաշինյանը Սուրեն Պապիկյանին հանձնարարեց ռուս գործընկերոջ հետ ճշգրտել մանրամասները: «Փորձենք իրագործել առաջարկները»,- հավելեց վարչապետը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին