Սահմանապահ Մովսես գյուղի քահանա Տեր Աբելը նշում է․
Երեկ սահմանագծում էի,մեր զինվորներին նորից ու նորից ոգևորելու համար: Երբ որ այցելեցի նրանց,շատ կարևոր բացահայտում ունեցա և այդ բացահայտումը հետևյալն էր՝ ես ճանաչեցի թե ինչ բան է Նվիրումը։
էդ նվիրումը էնքան բարձր է, էնքան բարձր է գոչում ողջ տիեզերքում,որ այսօր ողջ տիեզերքի հայերը միասնական են դարձել։
Մեր տղերքի միասնական ոգին է,որ բոլորին արթնության է բերել։
Շատ նեղվում եմ,երբ որ Հայրենասիրությունը մեզ մոտ դիպվածային է,Այսինքն,ինչ որ մի դիպված կա՝ մենք դրսևորում ենք մեզ, որպես հայրենասերներ։
Հայրենասիրությունը Կյանք է և սկսվում է Աստվածասիրությունից։
Իրական հայրենասերը Աստծուն սիրողն է։
Փառք եմ տալիս Աստծուն, որ մեր տղերքը պինդ կանգնած են։
֊Եղիշեի էդ խոսքերը,որ
Իմացված մահն՝ Անմահություն է։
Այսօր շատերն են խոսում այդ մասին և այդ խոսքերի ամբողջ խորքը, պատկերացում չի կազմում մարդկանց մեջ։
Մեր բոլոր տղերքն,ովքեր որ այս պահին կանգնած են սահմանագծում՝ իմացված մահվան իրականության մեջ են,գիտեն ում համար են տալիս իրենց կյանքը, իրենք նվիրաբերում են իրենց ամենաթանկը։
Իսկ մենք,որպես
բարի մարդիկ պարտավորություն ունենք նվիրելու նրանց
շատը,էս աշխարհի ամենաշատն,որ նրանք որևէ խնդիր չունենան։
Շնորհակալութուն եմ հայտնում,բոլոր նախաձեռնողներին,
ովքեր որ նախաձեռնություններ ունեն օգտակար լինելու մեր զինվորներին,
մեր սահմանապահ գյուղերի ընտանիքներին։
Փառք եմ տալիս Աստծուն,բոլոր կյանքերի համար։
Լավ կացեք հայեր,ամուր կանգնած է հայ զինվորը, հայ սահմանապահ շինականը։
Աստված պահապան բոլորիս։