Այսօր՝ լրագրողների հետ զրույցում, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը պատմել է իր հետ տեղի ունեցած մի միջադեպի մասին։ «Երեկ ինձ հետ տեղի ունեցածը պարզապես հարվածեց՝ որպես քաղաքացի։ Տաքսիով գնում եմ տուն, հրապարակից Նալբանդյանով բարձրանում եմ, և վարորդը, որը հայկական անուն ունի, ասում է՝ Երևանում լիքը ադրբեջանցիներ կան պարսկական և այլ անձնագրերով ու ցույց է տալիս՝ ովքեր են։ Մեկ-երկու բաներ է ասում, իմ վստահությունը շահելու համար, և ինձ՝ որպես քաղաքական գործչի ու միջազգային իրավաբանի, հարցնում է, թե Արցախն ում է պատկանում՝ ըստ միջազգային իրավունքի»,- զրույցի մասին պատմեց Հովհաննիսյանը։ «Առաջ հայերն էին այնտեղ, ինչպես Արևմտյան Հայաստանում, Նախիջևանում և արդյոք հայերը չեն, որ իրենց գլխին սարքեցին»,- վարորդի խոսքերը մեջբերել է նա։ «Բարձրանում ենք դեպի Նորք, կամաց-կամաց զուգահեռներ է բերում, թե ինչպես են հայերն իրեն շատ վատ բաներ արել, որ հայերը նման են գերմանացի ֆաշիստներին, Ալիևը նման է Ստալինին, որը պատժեց ֆաշիստներին և հիմա պատժում է հայերին, ովքեր խնդիրներ են ստեղծում»,- նշել է նա։ «Նրա խոսքով՝ ինքը այն մարդն է, որն ահագին տուժել է իր ազգի կողմից։ Տեղ ենք հասնում, ինքը ասում է, որ բնական է, որ ադրբեջանցին որպես ուժեղ ազգ պետք է վերցնի ամբողջ Արցախը և բնական է, որ թուրքը պիտի մտնի Երևան, որովհետև ինչպես Արևմտյան Հայաստանը և Նախիջևանը, այնպես էլ Արցախը, նույնպես պատկանում է Ադրբեջանին և թուրք ազգին։ Հասկանում եմ, որ ինքը հայերեն խոսող, Հայաստանում սովորած ադրբեջանցի է, ով ուզում է ընդունել թուրքական բանակը Երևանում և գյուլել բոլոր հայերին, ովքեր սպանել են իր հորը և «անարդարորեն» վերցրել ադրբեջանական հողը»,- ասել է Հովհաննիսյանը։ «Ավարտին փողը տվեցի և դրա դիմաց ստացա «սալամ»,- հավելել է նա։ |
«Երեկ տաքսիով տուն գնալիս հասկացա, որ վարորդը ադրբեջանցի է»․ Րաֆֆի Հովհաննիսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet