▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկվա ամոթանքից հետո ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն ազատվել է աշխատանքից

Երեկ տեղի ունեցած տհաճ միջադեպից հետո, երբ նկարիչների միությունում ներկաներից մեկը ամոթանք տվեց ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանին, վերջինս այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Վարչապետի այսօրվա որոշման մեջ ասվում է.

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան)  վարչապետի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Նարինե Խաչատուրյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»:

Նշենք, որ ավելի վաղ փոխնախարարը հայտնել էր, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրելու։ Նա հայտնել էր նաեւ, որ հրաժարականը պայմանավորված է պատերազմով, Արցախով, կորուստներով:  

 

Դիտեք նաև՝ «Ամոթ չե՞ք անում». ԿԳՄՍ փոխնախարարին վիրավորեցին ցուցահանդեսի ժամանակ

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին