Երևանի Ֆիզիկայի ինստիտուտին հարակից՝ Գիտավան թաղամասի բնակիչ Սեդա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանների ոտքերի տակ ընկած մեր նամակը՝ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանից։ Նամակում բնակիչներին հորդորում են պատասխանատվություն ստանձնել հուշարձանի կարգավիճակ ստացած թաղամասի համար։ Այսօր հուշարձան-թաղամասի պաշտպանական մարտերում բերման ենթարկվեց 4 քաղաքացի, մեզ չմիացավ պետական որևէ կառույց կամ պաշտոնյա, իսկ ոստիկանությունը պաշտպանեց հուշարձանային հատվածում փորման աշխատանքներ իրականացնող կառուցապատողին` հերթական անգամ ահաբեկելով, բռնություն գործադրելով քաղաքացիների վրա. կա մեկ տուժած, իսկ երեկվա քաշքշուկներից հետո մի քաղաքացի սրտի կաթվածով պառկած է վերակենդանացման բաժանմունքում»:
Դիտեք նաև՝ |
«Երեկվա քաշքշուկից հետո մի քաղաքացի սրտի կաթվածով պառկած է վերակենդանացման բաժանմունքում». Սեդա Գրիգորյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet