«Այսօր Ասպրամ Կրպետյանի եւ Աննա Մկրտչյանի հետ գնացել էինք Անահիտ Ավանեսյանին ասելու, որ ինքը կրում է ոստիկանների կողմից քաղաքացիներին պատճառած մարմնական վնասվածքների, հազարավոր զոհերի, նահատակների աճյունները այդ պայմաններում պահելու եւ, իհարկե, դավաճանական քաղաքականության պատասխանատվությունը, որովհետեւ այսքանից հետո դեռ հանդգնում է արդարացնել ոստիկանների ապօրինի ու անհամաչափ գործողությունները սեփական ժողովրդի նկատմամբ»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ հրապարակելով տեսանյութ: