Երեք զինվորների սպանության կասկածանքով ձերբակալված ժամկետային զինծատայող Ա.Հ-ն նախնական տեղեկություններով իրավապահներին հայտնել է, որ զորամասում մի զինվորի գումար է պարտք եղել, ինչի համար իր ինքնասիրությունը ոտնահարել են:

Այս մասին հայտնում է Armlur.am-ը
Ըստ զինվորի՝ այդ պարտքի ու ինքնասիրությանը դիպչելու դեպքից տեղյակ են եղել այդտեղ գտնվող երեք ժամկետային զինծառայողներ:
Արդյունքում, օգոստոսի 19-ի գիշերը ինքը գնացել է «դոմիկ», որ սպանի անձամբ այն զինվորին, որին պարտք է եղել ու իր ինքնասիրությունն է վիրավորել, սակայն նա այնտեղ չի եղել, ու սպանել է այդ երեք զինվորին , դուրս եկել դոմիկից՝ ասելով, թե դիվերսիա է եղել:
Դատելով իրավիճակից իրավապահները վերոնշյալ դեպքով այլ անձի եւս կձերբակալեն: Ասել է թե` կձերբակալվի պարտքի դիմաց զինվորի ինքանսիրությանը կպած անձը:
Հիշեցնենք, երեկ 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


