▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի և Բաքվի միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին, 08:00-ին

Երեւանի եւ Բաքվի միջեւ հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին տեղական ժամանակով 08:00-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ հայտարարությանը:

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները կոչ են արել Երեւանին եւ Բաքվին անհապաղ քայլեր ձեռնարկել Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածություններն իրագործելու ուղղությամբ:

Ռուսերեն տեքստը՝ այս հղումով

Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միացյալ հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջւանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգունի հետ 2020 թվականի  հոկտեմբերի 24-ին և վերահաստատել են հավատարմությունը հոկտեմբերի 10-ին Մոսկվայում համաձայնեցված հումանիտար հրադադարի իրականացմանը և պահպանմանը, որոնք վերահաստատվել են նաև հոկտեմբերի 17-ին Փարիզում արված հայտարարության մեջ՝ համաձայն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2020 թ. հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությանը: Հումանիտար զինադադարը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին, տեղական  ժամանակով առավոտյան 08: 00-ին (Արևելլյան ժամանակով 12:00-ին)»:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ԱՄՆ-ը նպաստեց կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև  ինտենսիվ բանակցություններին `Հայաստանին ու Ադրբեջանին մոտեցնելով  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին