Երևանի ավագանու արտահերթ նիստում ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն է տվել «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՀՈԱԿ-ը «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ՀՈԱԿ վերանվանելու որոշման նախագծին:
Նախագիծը ներկայացրել էր ավագանու «Լույս» խմբակցությունը՝ հաշվի առնելով Ռուսաստան-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Իրինա Ռոդնինայի մասնակցությունը փետրվարի 26-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած երթին, որը կրել է վառ արտահայտված հակահայկական բնույթ և ուղղված է եղել տարածաշրջանում խաղաղության և կայունության խաթարմանը։